Օբամաները կվաճառեն իրենց հուշագրությունները` գրքի տեսքով

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման (2009-2017) և նրա կինը՝ Միշելը, գրել ավարտել են իրենց հուշերը և մտադիր են վաճառել երկու գրքերի հեղինակային իրավունքները ռեկորդային 60 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է Financial Times-ը:

Օբամայի «Հորս երազանքները» (1995 թ.) և «Հույսի հանդգնությունը» (2006 թ.) գրքերը մինչ այժմ էլ մեծ հաջողություն են վայելում ընթերցողների շրջանում: Առաջին աշխատանքի դիմաց հեղինակը ստացել էր $ 6,8 մլն, իսկ երկրորդի դիմաց` $ 8,8 մլն: Օբամայի երրորդ գիրքը, որը կոչվում է «Քո մասին եմ երգում. Հաղորդագրություն իմ դուստրերին» (2010 թ.), ևս շատ մեծ հետաքրքրություն է վայելել ընթերցողների մոտ:

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...