Քրիստոսի հուշարձանը Պետերբուրգում

Պետերբուրգում շուտով կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը, որը հեղինակել է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին:

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը՝ հղում անելով՝ Вести.ru-ին, դեռևս բարդ է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում հուշարձանի տեղադրման վայրի ընտրության հարցը` պայմանավորված քանդակի բարձրությամբ, որը կազմում է 80 մետր: Արձանի բարձրությունը կազմում է 33 մետր, իսկ պատվանդանինը` 47: Քանդակի ընդհանուր բաձրությունը հավասար է 25 հարկանի շենքի բարձրությանը:

Համեմատության համար նշվում է, որ Քրիստոսի ամենահայտնի արձաններից մեկի բարձրությունը, որը տեղադրված է Ռիո դե Ժանեյրոյի Կորկովադու լեռան վրա, կազմում է 38 մետր` պատվանդանի հետ միասին:

Նախկինում ԶԼՄ-ները հաղորդում էին, որ քանդակը նախատեսվում էր տեղադրել Սոչիում, սակայն դրա համար համապատասխան հրապարկ չի գտնվել:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed