Քոնան Օ’Բրայենի օգնական. Հայաստանի մասին իմ պատմությունները կյանքում շատ են օգնել

Ամերիկացի հայտնի կատակերգու Քոնան Օ’Բրայենի Հայաստան ուղեւորությունից եւ Հայաստանի հանդեպ ուշադրության բռնկումից հետո այդ մասին պատմել է Սոնա Մովսիսյանը, որն աշխատում է Օ’Բրայենի Conan O’Brien Presents: Team Coco հեռուստաշոուում:  Նա իր մտքերն է ներկայացրել Մեսրոպյան դպրոցի աշակերտներին, որտեղ մի ժամանակ սովորել է ինքը, տեղեկացնում է ԱՄՆ-ի հայ համայնքի  Asbarez թերթը:

Կոնան Օ’Բրայենի այցը Հայաստան լայն արձագանք է ստացել միջազգային լրատվամիջոցներում  եւ սոցցանցերում: Առաջին հեռարձակումը  1,3 մլն հեռուստադիտող է նայել` սովորականից երկու անգամ ավելի:

«Հայաստանի եւ հայերի մասին պատմելը կյանքում ինձ շատ է օգնել: Շատ մարդիկ ինձ այդ պատմություններով էին ճանաչում», – ասել է նա:

«Գուցե Հայաստանի մասին իմ հաճախակի պատմությունների պատճառով այնտեղ ուղեւորությունը հեռավոր ցնորք չթվաց: Մենք կարող էինք մեզ թույլ տալ գնալ ուր ասես, բայց Քոնանը ցանկացավ Հայաստան գալ: Չեմ կարող` որքան շնորհակալ եմ նրան այդ որոշման համար», – հավելել է Մովսիսյանը:

Տարածել`
Share

You may also like...