Քննարկվել է հայոց լեզվի ուսուցման խնդիրները Ռուսաստանի Դաշնության հայ համայնքներում

ՀՀ սփյուռքի նախարարության հաղորդմամբ նոյեմբերի 28-ին Կրասնոդարի հայոց թեմի Առաջնորդարանի «Վարդանյան» կենտրոնում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Հարավային Ռուսաստանի հայոց թեմի, Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող «Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները Ռուսաստանի Դաշնության հայ համայնքներում» տարածաշրջանային համաժողովը:

Համաժողովին մասնակցել են Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը, ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, ՀՀ ՍՆ աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, դպրոցի եւ կրթական գործի պատասխանատուներ, ուսուցիչներ՝ ՌԴ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Ռոստովի, Մոսկվայի մարզերի ավելի քան 2 տասնյակ քաղաքներից, հայաշատ բնակավայրերից:

Համաժողովի մասնակիցներին ներկայացվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տեսաողջույնը, Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռազմիկ Գեւորգյանի ողջույնի խոսքը:

Հնչել են զեկուցումներ «Հայկական կրթօջախներում հայոց լեզվի և գրականության ուսուցիչների կողմից  հայեցի կրթության և դաստիարակության գործում  ներդրված  նոր մեթոդները եւ կուտակված փորձը»,«Ռուսախոս միջավայրում հայերենի ուսուցման մեթոդիկայի եւ ուսումնական ձեռնարկների ստեղծման առանձնահատկությունները և այն փորձը, որն արդեն կիրառվում է Ռուսաստանի Դաշնության  հարավային եւ այլ տարածաշրջանների  համայնքների հայկական մեկօրյա կրթօջախներում» և «ՀՀ սփյուռքի նախարարության կրթական ծրագրերին մասնակցության հարցեր, նոր կրթական տեխնոլոգիաներ»թեմաներով:

Քննարկվել են Կրասնոդարի երկրամասի հայեցի կրթական համակարգի, հայերենի ուսուցման խնդիրները: Ռուսաստանում հայերենի ուսուցման առանձնահատկությունները, ազգային փոքրամասնություններին՝ լեզվի և մշակույթի ուսումնասիրության ասպարեզում տրված հնարավորությունները: Ներկայացվել են ՀՀ սփյուռքի նախարարության հայապահպանական, կրթական  ծրագրերը եւ տարածաշրջանի մասնակցության հարցերը:

Համաժողովը նպատակն է նպաստել տարածաշրջանում կրթական և մշակութային կյանքի զարգացմանն ու աշխու­ժացմանը, հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը:

Համաժողովը իր աշխատանքները կշարունակի այսօր՝ նոյեմբերի 29-ին:

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Հեղինակ՝ Ազա Ղասաբյան

Աղբյուրը՝ iravunk.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed