Քնարական ֆոլկ-մեդիտացիա. The Guardian-ը` Համասյանի «Լոյս ի լուսոյ» ալբոմի մասին

Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը քննախոսական է ներկայացրել աշխարհահռչակ հայ երաժիշտ Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ» ալբոմի մասին, որն անվանել է «քնարական ֆոլկ-մեդիտացիա»:

Համասյանի մասին The Guardian-ը գրում է, թե նա կարող է «տենդագին» լինել բեմում, ներկայացնել հիփ-հոփի, փոփի ու ջազի «բարձրավոլտ միքսեր», սակայն գերմանական ECM երաժշտական լեյբլի համար նրա դեբյուտային ալբոմը` «Լոյս ի լուսոյ»-ն վերադարձ է նրա ամենաքնարական ֆոլք-ինտուիցիաներին:

«Լոյս ի լուսոյ»-ն մեդիտացիա է Համասյանի հայրենիքի սակրալ երաժտության շուրջ` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարում: Արձանագրելով, թե 5-րդ դարի շարականների, թե դաշնամուրի համար նրա նորագույն ստեղծագործությունները` նշվում է նաև ամերիկյան պոստմինիմալիզմի ազդեցության մասին` Համասյանի արվեստում:

Համասյանի դեպքում ամենալավն այն է, երբ նա նվազագույնն է անում և թույլ է տալիս, որ հնչյունները իրենց խոսքն ասեն. եզրափակում է հոդվածագիր Քեյթ Մոլսոնը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Քնարական ֆոլկ-մեդիտացիա. The Guardian-ը` Համասյանի «Լոյս ի լուսոյ» ալբոմի մասին”

Leave a Reply

Your email address will not be published.