Քլիվլենդում Սուպերմենի հուշարձան կկանգնեցնեն

Ամերիկյան Քլիվլենդ քաղաքում կոմիքսների հերոս Սուպերմենի՝ 3.9 մետր բարձրությամբ հուշարձանը կկանգնեցնեն: Նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել 2017 թվականին: Այն 3 մլն դոլար կարժենա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press-ին:

Չժանգոտվող պողպատից հուշարձանի հայեցակարգի հեղինակը քանդակագործ Դեւիդ Դեմինգն է: Նպատակը Քլիվլենդը որպես մտացածին հերոսի ծննդյան վայր ամրագրելն է: 1993 թվականին կերպարը ստեղծել են քաղաքի բնակիչները՝ գրող Ջերրի Սիգելն ու նկարիչ Ջո Շուստերը:

Տարածել`
Share

You may also like...