Քիմ Քարդաշյանը զարդարում է «Forbes» ամսագրի հուլիսյան համարի շապիկը

Քիմ Քարդաշյանը զարդարում է «Forbes» ամսագրի հուլիսյան համարի շապիկը: Իսկ այդ հարցում նրան օգնել է «Kim Kardashian: Hollywood» բջջային խաղ-հավելվածը, որի շնորհիվ ռեալիթի շոուների հայազգի աստղն ունի 45 միլիոն դոլարի եկամուտ:

Ամսագիրը համոզված է, որ Քիմը կհամալրի այն հաջողակների շարքը, ովքեր 200 միլիոն են վաստակել թվային հավելվածների շնորհիվ: Քարդաշյանն իր ուրախությունը կիսել է սոցցանցերում միլիոնավոր հետեւորդների հետ` կատակելով, թե վատ արդյունք չէ «տաղանդ չունեցող աղջկա համար», նաեւ նշել է, որ հայրը կհպարտանար իրենով:

35-ամյա աստղի հաջողություններով հպարտանում է ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, ով այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:


Աղբյուրը` «Forbes»
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed