Քիթ Հարինգթոնը ակնարկել է, որ Ջոն Սնոուն վերադառնում է «Գահերի խաղ»

Դերասան Քիթ Հարինգթոնը ակնարկել է, որ Ջոն Սնոուի պերսոնաժը վերադառնալու է «Գահերի խաղ» ֆանտաստիկ սերիալ, գրում է Variety-ն՝ վկայակոչելով բրիտանական Humo պարբերականին դերասանի տված հարցազրույցը:

«Գահերի խաղի» հինգերորդ եթերաշրջանի եզրափակիչ դրվագում Ջոն Սնոուն, ամենայն հավանականությամբ, սպանվել էր: Սակայն, Հարինգթոնը ակնարկում է, որ նրա աշխատանքը նկարահանումների հարթակում չի ավարտվել: «Կարեւոր է, որ ես հիմա ճշգրիտ գիտեմ, թե ինչքան կտեւի իմ պայմանագիրը… Այսպես ասենք, «Գահերի խաղը» դեռ որոշ ժամանակ էլ կմնա իմ կյանքի մի մասը: Հավանաբար ես արդեն երեսուննանց կլինեմ, երբ այս պատմությունն ավարտվի»,- ասել է 28 ամյա դերասանը, հայտնում է Gazeta–ն:

Հիշեցնենք, որ դեռ հուլիսին Հարինգթոնին նկատել էին «Գահերի խաղի» նկարահանման հարթակում, որից հետո «ՆՎՕ» հեռուստաալիքի նախագահ Մայքլ Լոմբարդոն լրագրողներին հայտարարել էր, որ Ջոն Սնոուն անկասկած մահացած էր:

Ջորջ Մարտինի գրքի մոտիվներով նկարահանված «Գահերի խաղ» սերիալի վեցերորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա «HBO» հեռուստալիքի եթերում 2016 թ ապրիլին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Քիթ Հարինգթոնը ակնարկել է, որ Ջոն Սնոուն վերադառնում է «Գահերի խաղ»”

Leave a Reply

Your email address will not be published.