Թուրքիայի համար մի նոր գլխացավանք Քըրք Քըրքորյանի կողմից

FILE - In this Aug. 20, 2008 file photo, billionaire Kirk Kerkorian leaves the Royal Federal Building in Los Angeles. Kerkorian said Tuesday, Oct. 20, 2009, he is considering cutting his stake in MGM Mirage, whose earnings are being hammered in real estate downturn, as the casino company said it will take a nearly $1 billion charge because it had to slash condo prices at its CityCenter development. (AP Photo/Nick Ut, file)

armedia.am-ը գրում է`

Թուրքական «Milliyet» թերթում հրապարակված հոդվածում թուրք հոդվածագիր Ալի Էյուբօղլուն զգուշացրել է, որ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմից հետո «Խոստումը» Թուրքիայի համար մի նոր գլխացավանք է դառնալու:

«Տարիներ շարունակ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմով ենք զբաղվել: Հետո էլ անվեջանալի գլխացավանք դարձան տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին օրինագծերի ընդունումը: Մինչև հիմա էլ զբաղվում ենք այս հարցով…

Հիմա էլ մոտ ժամանակներս մի գլխացավանք էլ կավելանա…»

Նրա խոսքով՝ ֆիլմում սիրային եռանկյունու պատմությունն ընդամենը պատրվակ է, իսկ հիմնական նպատակը՝ ցույց տալ, որ թուրքերը ցեղասպանության են ենթարկել հայերին, հաղորդում է Ermenihaber-ը:

«Իհարկե, հարցնողներ կլինեն, թե ինչպես եմ նման եզրակացություն արել առանց ֆիլմը դիտելու»,-գրում է թուրք հոդվածագիրը՝ նշելով, որ իրեն այդպես մտածելու տեղիք են տվել նախ ֆիլմի թրեյլերը և երկրորդ՝ ֆիլմի պրոդյուսերների շարքում Քըրք Քըրքորյանի անունը:

Էյուբօղլուն, Քըրքորյանին ներկայացնելով որպես Հայաստանի գլխավոր հովանավոր, գրում է. «Երբ այդ ֆիլմը վարձույթի դուրս գա, այն ժամանակ կտեսնեք, թե թուրքերի թշնամի Քըրքորյանը մահվանից առաջ ինչ գլխացավանք է թողել մեզ»:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed