Քերի Ֆիշերը The Guardian թերթի սյունակագիր է դարձել. Газета.ru

Ամերիկացի դերասանուհի Քերի Ֆիշերը, ով արքայադուստր Լեայի դերն է խաղացել «Աստղային պատերազմներ» կինոսագայում, հեղինակավոր The Guardian թերթի սյունակագիր է դարձել, գրում է Газета-ն:

Սյունակն իրենից «խորհրդատվական անկյուն» է ներկայացնում, նա խոստանում է պատմություններ պատմել` նկարագրելով առօրյա տարբեր խնդիրներ, որոնց մասին իրեն կդիմեն ընթերցողները:

«Ո՞ւմ մոտ եք գնում, երբ խորհրդի կարիք ունեք: Ծնողների՞, տատիկի՞: Բարեկամի՞ մոտ, ում դուք լավ գիտեք և կարող եք վստահել: Ի՞նչ անել, գրողը տանի»,- ասել է Ֆիշերը:

Նրա խոսքով՝ հարազատ մարդու կարծիքից չեն նեղանում, և եթե նույնիսկ խորհուրդը պետք չի եկել, միշտ էլ հետաքրքիր է իմանալ այլ կարծիք խնդրի վերաբերյալ:

Նա հավելում է, որ թեև կյանքի անհաջողություններին և բացասական փորձին, ինքը, միևնույն է, երջանիկ մարդ է իրեն համարում: Դերասանուհին կոչ է անում երիտասարդությանը խորհրդի համար դիմել էլեկտրոնային փոստով:

Տարածել`
Share

You may also like...