Քեմալականների կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության անբաժան մասը

Ուղիղ 95 տարի առաջ նույն այս օրը՝ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին թուրք անջատողական խմբավորման (քեմալականների) կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության անբաժան մասը կազմող Կարսում կնքվեց Հայաստանի համար փաստացի կապիտուլիացիոն Կարսի պայմանագիրը, որը գրեթե նույնությամբ կրկնում էր 1921-ի մարտի 16-ին Սովետական Ռուսաստանի և թուրք անջատողականների (քեմալականների) միջև Մոսկվայում կնքված հակահայկական պայմանագրի դրույթները: Հայկական կողմը Կարսում ներկայացնում էին Հայաստանում ռուսական դրածո կառավարության անդամներ Ասքանազ Մռավյանն ու Պողոս Մակինցյանը: Կարսի պայմանագիրն անօրինական ու անվավեր էր հենց կնքման պահից, քանի որ պայմանագիրը կնքող կողմերից և ոչ մեկը չէր հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ։ Հայաստանի առաջին Հանրապետության օկուպացումով և այդ երկու չարաբաստիկ պայմանագրերով Հայաստանը կորցրեց ամեն ինչ՝ պատմական զգալի տարածքներ, անկախ գոյատևելու և բնականոն զարգանալու իր իրավունքը, և գումարած դրան՝ խաղաղ բնակչության անդառնալի ծանր կորուստները:

 

                          Գրառումը Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed