Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի. թուրք դիզայներ

Հերթական թուրք/ադրբեջանցի հայտնի գործիչն է հանդես եկել հակահայկական հայտարարությամբ:

Աստղերի համար զգեստներ մոդելավորող ազերի-թուրք Ռուֆաթ Իսմայիլը հայտարարել է, որ ինքը երբեք զգեստ չի կարի Քիմ Քարդաշյանի համար: Որպես պատճառ Իսմայիլը մատնանշել է այն, որ Քարդաշյանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Թուրքական մի հեռուստահաղորդման ընթացքում Իսմայիլը մասնավորապես ասել է. «Ես ազերի-թուրք մոդելավորող եմ: Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ճանաչող Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի»:

Տարածել`
Share

You may also like...