Քանյե Ուեսթը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում

Ամերիկացի ռեպ երգիչ Քանյե Ուեսթը MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ մասնակցելու է 2020թ. նախագահական մրցավազքին, հայտնում է Variety -ն:

Երգիչ Թեյլոր Սվիֆթի ձեռքերից իր մրցանակը ստանալիս ՝ Ուեսթը ասել է, «ես չգիտեմ, թե ինչ կկորցնեմ սրանից հետո: Ես մտադիր եմ 2020 թ. առաջադրել իմ թեկնածությունը նախագահի պաշտոնի համար»:

«Դուք հավանաբար հիմա փորձում եք կռահել՝ արդյոք ես բեմ դուրս գալուց առաջ որեւէ բան եմ ծխել: Այո, ծխել եմ», – հավելել է ռեպերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թե որ կուսակցությունից է նա պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը կամ արդյոք նա կատակում էր ՝ մնում է անհայտ: Չնայած հավանական է, որ նրան հանգիստ չեն տալիս  կնոջ՝ Քիմ Քարդաշյանի դափնիները, ով մտել է Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբ՝ դեմոկրատների ճամբարից:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Քանյե Ուեսթը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում”

Leave a Reply

Your email address will not be published.