Քանդակագործության միջազգային սիմպոզիում տեղի կունենա Շուշիում

artsakhpress.am-ը գրում է՝

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը` հավելելով, որ արդեն ավանդական դարձած Շուշիում անցկացվող քանդակագործության սիմպոզիումը միջազգային համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման հարթակ է արվեստագետների համար:

Սիմպոզիումի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 10 –ին` Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի պուրակում: Քանդակագործության չորրորդ միջազգային սիմպոզիումին կմասնակցեն տասնյակ քանդակագործներ` ԱՄՆ-ից, Չինաստանից, Լեհաստանից, ՌԴ-ից, Հայաստանից ու Արցախից:

«Քանդակագործության սիմպոզիումն առիթ է գեղեցիկ արվեստի շուրջ համախմբելու մեր հին ու նոր բարեկամներին, ստեղծելու արվեստի գործեր, որոնք Շուշիի մշակութային նոր կերպարի մաս կկազմեն և կհիշեցնեն գեղեցիկի ու հոգևորի հավերժության մասին»,- ասել է Լ. Գասպարյանը, նշելով, որ սիմպոզիումի կազմակերպիչներն են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և «Ապագա սերունդների հիմնադրամ»-ը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed