Քայքայման և դեստրուկցիայի գործընթացները՝ որպես արվեստ

Չինական ժողովրդական իմաստությունը փաստում է, որ հազարավոր տարիների ընթացքում ստեղծվածը կարող է ոչնչանալ վայրկյանների ընթացքում:

Քայքայման և դեստրուկցիայի գործընթացները միշտ էլ իրենց մեջ պարունակել են էներգետիկ հզորագույն աղբյուրներ, որոնց ուժգնությունը կարելի է համեմատել միայն հակադարձ գործընթացների՝ ստեղծման և արաման ժամանակ առաջացող էներգետիկ հոսքերի հետ:

Սրանք այն երկու հիմնային դրույթներն են, որոնց վրա կառուցվում է  մարդկության պատմությունը:

Ինչ է տեղի ունենում, երբ քայքայումն ինքն է դառնում արվեստ: Այս հարցի պատասխանն է փորձում տալ ամերիկացի նկարչուհի Վալերի Հեգարտին, ով արդեն հասցրել է աշխարհին հայտնի դառնալ իր արվեստով:

Ժամանակակից արվեստի այս վառ ներկայացուցիչը ապրում և աշխատում է Նյու-Յորքում: Նրա աշխատանքները ցուցադրվում են Nicelle Beauchene ցուցասրահում (Նյու-Յորք) և 52 թանգարանում (Լոնդոն): Այս ամենի հետ մեկտեղ՝ Հեգարտիի ինստալյացիաները հաջողությամբ ցուցադրվում են Ամերիկայում, Իտալիայում և Ճապոնիայում կազմակերպվող տարաբնույթ ցուցադրությունների ժամանակ:  Բազմաթիվ կազմակերպություններ պարբերաբար դրամաշնորհներ են հատկացնում  Վալերիի տաղանդի զարգացման համար: Վերջինս ներգրավված է հասարակական կազմակերպությունների մի շարք նախագծերում և որպես մշտական աշխատող համագործակցում է Բրուկլինյան թանգարանի հետ:

անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի


 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Քայքայման և դեստրուկցիայի գործընթացները՝ որպես արվեստ”

Leave a Reply

Your email address will not be published.