Քայլերթ՝ նվիրված ՀՀ պետական խորհրդանշանների օրվան

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպվող ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթը տեղի կունենա հուլիսի 5-ին։ Տոնական քայլերթը միտված է միավորելու ազգային գաղափարի, միասնականության, ավանդույթների պահմանմանը՝ համախմբելով երիտադարդությանը պետական խորհրդանշանների շուրջ։ Ինչպես նշում է հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը, ծրագիրը նպաստելու է պետականության կայացմանը:

Միջոցառման  շրջանակում սկսվելու է հանգանակություն . հանգանակվող գումարներն  ուղղված են լինելու  բացառապես  եռագույն շապիկների և  դրոշների ձեռքբերմանը:

Պավել Սարգսյանը հույս հայտնեց, որ այս տարի գուցե կարողանան մի քանի անգամ ավելի շատ շապիկ ու դրոշ նվիրել մարդկանց:

 

Տարածել`
Share

You may also like...