Քաղցկեղը բուժելու լավագույն միջոցն այն կանխելն է

«Քաղցկեղը բուժելու լավագույն միջոցը ՝ այն կանխելն է: Իսկ դրա համար անկախ գանագատների տեսակից տարին գոնե մեկ անգամ անհրաժեշտ է անցնել հետազոտություն»,- այսօր «Մենք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդպիման ասաց Հայ- Ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամի  գերծադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:  Ինչպես մասնագետը նշեց,  հետազսոտությունը հնարավրություն է տալիս հայտնաբերել զարգացող հիվանդությունն իր վաղ փուլում, ինչը նշանակում է, որ այն հնարավոր է բուժել և ի սպառ մոռանալ այդ հիվանդության մասին:

«Վաղ փուլում  հայտնաբերած հիվանդությունը նշանակում է , որ մարդու կյանքը փրկված է և նրա կյանքի որակը չի տուժում և նա կշարունակի ապրել»:

Բժշկական կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն՝ քաղցկեղով հիվանդացությունների և մահացությունների աղյուսակում առաջին  տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, ապա՝  արգանդի պարանոցի քաղցկեղը:

Այս հիվադության համար  ռիսկային է համարվում 50-ից բարձր տարիքայինը շեմը: Այդ տարիքի կանայք  պարտադիր պետք է տարին մեկ անգամ մամոգարֆիկ հետազոտություններ անցնեն:

«…Հետազոտությունների միջև չպետք է մեծ բաց թողնել, քանի որ մեկ անգամ հետազոտվելուց հետո, հաջորդ անգամ այցելուն գալիս է երկու- երեք տարի անց, երբ շատ հաճախ արդեն հիվանդությունը գլուխ բարձրացրած է լինում, իսկ կանխելը՝ ցավոք սրտի՝  անհնար»:

Այս պատճառով, փորձառու մասնագետը ևս մեկ անգամ հորդորեց երբեք չծուլանալ և  չվախենալ տարեկան կտրվածքով մեկ-երկու բուժզննում անցնելու համար:

Խ. Հակոբյանը ներկայացրեց Հայ- Ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամի վիճակագրական տվյալները՝ 2012-մինչ այսօր՝

2012թ.-Կրծքագեղձի հետազոտություն անցել է կանանց 15,738-ը, հայտնաբերվել է՝ 421 դեպք, իսկ տղամարդկանց՝ 171-ից, հայտնաբերվել է 5 դեպք

2013թ.-Կրծքագեղձի հետազոտություն անցել է կանանց 18,136-ը, հայտնաբերվել է՝ 484 դեպք, իսկ տղամարդկանց՝ 184-ից, հայտնաբերվել է 4 դեպք

2014թ.-Կրծքագեղձի հետազոտություն անցել է կանանց 18,981-ը, հայտնաբերվել է՝ 469 դեպք, իսկ տղամարդկանց՝ 199-ից, հայտնաբերվել է 3 դեպք

2015թ.-Կրծքագեղձի հետազոտություն անցել է կանանց 18,636-ը, հայտնաբերվել է՝ 601 դեպք, իսկ տղամարդկանց՝ 153-ից, հայտնաբերվել է 1 դեպք

2016թ.-Կրծքագեղձի հետազոտություն անցել է կանանց 14,924-ը, հայտնաբերվել է՝ 501 դեպք, իսկ տղամարդկանց՝ 127-ից, հայտնաբերվել է 1 դեպք

Հիվանդության առաջացման պատճառներից առաաջնայինը ոչ միայն ժառանգական ֆոնն է, այլև՝ սթրեսներն ու ապրումները: Այս ամենից հեռո մնալու համար, յուրաքանչյուրիս պարտակաությունն է հաղթահարել այդ սթրեսները, կարողանալ վերականոնավորել հոգեվիճակը  և կազմակերպել առողջ ապրելակերպ: Պարզվում է կան մթերքներ, որոնք օգտագործելու դեպքում՝ ակամայից մարդ հեռու է մնաում դարի այս մահաբեր հիվանդությունից: Դրանց թվի են պատկանում կարմիր հատապտուղներն ու կարմիր բանաջարեղենը, սոխն ու սխտորը և դառը կարմի գինին:

Նյութը հրապարակման պատրաստեց Վ. Գիշյանը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed