Փոփի արքան իրականում ստոր մանկապիղծ է եղել. նոր փաստեր

Կալիֆորնիայի ոստիկանությունը վերջապես հրապարակել է 2003թ. Ջեքսոնի տանը կատարած խուզարկության արդյունքները: Հիշեցնենք, որ Ջեքսոնի նկատմամբ այդ ժամանակ քրեական գործ էր հարուցված «մանկապղծություն» հոդվածով: Սակայն լայն հասարակության համար գործի մանրամասներն այդպես էլ անհայտ էին մնացել, որովհետև դատական նիստերը անցկացվում էին դռնփակ կարգով, առանց մամուլի ներկայության,  քանի որ դատական գործով անցնում էին անչափահասներ: Եվ ահա վերջերս հրապարակված փաստերը միանգմայան ոչ մի կասկած չեն թողնում, որ Մայքլ Ջեքսոնն իսկապես  մանկապիղծ է եղել:Դեռ շատ վաղ՝ 1993թ. մամուլում պտտվում էին լուրեր, որ Ջեքսոնն իր տանը հյուրընկալված անչափահաս տղաների (այդ թվում նաև «Տանը մենակ» ֆիլմի գլխավոր դերակատար Մակալեյ Կալկինի) հետ գրկախառնված է քնում մեկ անկողնու մեջ:

Սակայն երեխաներն այդ ժամանակ ոչ մի բանում Ջեքսոնին չէին մեղադրում: Իսկ ահա 2003թ. 13-ամյա Գավին Արվիզոն , որը Ջեքսոնի հրավերով հյուրընկալվել էր վերջինիս «Նեվերլենդ» ռանչոյում, բարձրաձայնեց տեղի ունեցածի մասին:

Տղայի պատմածներից միանգամայն պարզ էր՝ երեխայի նկատմամբ կատարվել է  սեռական բռնություն: Այս մեղադրանքն ապացուցվելու դեպքում Ջեքսոնին սպառնում էր 20 տարվա ազատազրկում: Հենց այդ ժամանակ էլ Ջեքսոնը ձերբակալվեց, իսկ նրա «Նեվերլենդ» ռանչոյում կատարվեցին մասսայական խուզարկություններ:

Սակայն  այդ ժամանակ խուզարկության արդյունքները չհրապարակվեցին  և 2005թ.  դատարանը արդարացրեց Ջեքսոնին: Եվ միայն հիմա է պարզ դառնում, որ այն ինչի համար Ջեքսոնը մեղադրվում էր՝ իրականություն է, այլ ոչ թե զրպարտանք:

Ըստ խուզարկության հրապարակված արդյունքների՝ Ջեքսոնի  լոգարանում և ննջասենյակում հայտնաբերվել էին թվով յոթ խուրձ պոռնոգրաֆիկ ֆիլմերի հավաքածուներ, ինչպես նաև կասկածելի  լուսանկարներ, որոնց բոլորի վրա անչափահաս  կիսամերկ կամ բոլորովին մերկ  տղաներ են: Սակայն ավելի սահմռկեցուցիչ էին այն լուսանկարները, որոնց վրա չափահասների մասնակցությամբ սեռական բռնության, խաթարված սեռական գործողությունների և  սադոմազոխիզմի տեսարաններ էին,  որոնք ըստ երևույթին օգտագործվել են երեխաներին համոզելու, քարոզելու, ինչպես նաև վախեցնելու նպատակով:

Եվ ահա, երբ այս բոլոր մանրամասները հյատնի են դարձել, այլևս ոչ մի կասկած չի մնում, որ Ջեքսոնը արդարացվել է ապօրինի ճանապարհով, իսկ ավելի կոնկրետ՝ ահռելի գումարների դիմաց, ինչի արդյունքում էլ նա սննկացել էր, իսկ  հետո,  չնայած  հյուծված առողջությանը,  իր ֆինանսական վիճակը բարելավելու համար համաշխարհային տուր էր նախաձեռնել, որն այդպես էլ չմեկնարկեց երգչի մահվան պատճառով:

 

 

Աղբյուրը՝ blognews.am

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed