Փոլ Մաքարթնիի ալբոմներից 5-ը վերածվել են iPad-ի հավելվածների
Բրիտանացի լեգենդար փոփ երգիչ, երգահան Փոլ Մաքարթնին որոշել է հետևել իր որոշ գործընկերների օրինակին և փորձարկումներ կատարել վիրտուալ ոլորտում։
Մասնավորապես` Մաքարթնիի նախկին ալբոմներից 5-ը՝ Band on the Run-ը, McCartney-ն, McCartney II-ն, RAM-ն ու Wings over America-ն, վերածվել են iPad պլանշետների համար նախատեսված հավելվածների։ Ինչպես նշում է The Guardian-ը, ալբոմները վերամշակվել են և այժմ ներբեռնման համար հասանելի են Apple ընկերության App Store-ում։
Ալբոմները հավելվածների վերածելու աշխատանքն իրականացրել է Concord Music Group ընկերությունը։ Հավելվածներից յուրաքանչյուրը, որի գինը 9.40 դոլար է, իր մեջ ներառում է երաժշտական ձայնագրություններ, հարցազրույցներ, հազվագյուտ լուսանկարներ, համերգների փորձերից տեսագրություններ։
Աղբյուրը նշում է, որ նախկինում նման բան արել են երգչուհիներ Բյորքը, Լեդի Գագան և ռեփեր Ջեյ Զին։
- Previous Օպերային թատրոնը Սանկտ Պետերբուրգում կներկայացնի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը
- Next Մահացել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը