Փլուզվել է Օղուզում պահպանված միակ հայկական եկեղեցին

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ Ադրբեջանում փլուզվել է Օղուզի՝ Վարդաշենի Հայ Առաքելական եկեղեցին:
Այս մասին գրում է hraparak.am-ը՝ հղում անելով թուրքական haqqin.az-ին: Ըստ տեղեկության՝ եկեղեցին ներկայացվել է որպես ուտիական:
Սակայն պետք է նշել, որ ուտիները կամ գարգարացիները, որոնց թիվը ամբողջ աշխարհում տասնմեկ հազար է, մեծ մասամբ պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն, իսկ մաս էլ` ուղղափառներին:
Նշվում է, որ եկեղեցին գտնվում է Օղուզի նախկին հիվանդանոցի շենքի հարևանությամբ, որն իր հերթին կառուցվել է խորհրդային տարիներին` անցյալ դարի 50-ական թթ:
Եկեղեցին մինչև բոլորովին վերջերս եղել է գործող, որտեղ արարողություններ են անցկացվել ուտիերենով:
Թեև ադրբեջանական լրատվամիջոցը եկեղեցին ներկայացնում է որպես Ալբանական եկեղեցի, սակայն ուսումնասիրությունները փաստում են, որ Ալբանական եկեղեցին, որը փորձում է Ադրբեջանի վարչակազմը թմբկահարել, ըստ էության, մասն է Աղվանից եկեղեցու, կամ Հայոց Արևելից Կողմանց եկեղեցու, որը եղել է Հայ Առաքելական եկեղեցու մի մասը և հիմնադրվել է Ս. Գրիգորիսի կողմից:
Ենթադրաբար՝ Օղուզի եկեղեցին Հայ Առաքելական Ս. Եղիշե եկեղեցին է: Այն, որ եկեղեցին պատկանում է հայկական ծիսական ավանդույթին, վկայում է նաև խորանի կառուցվածքները, խորհրդանոցները, եկեղեցու ընդհանուր ճարտարապետական առաձնահատկությունը:
Հարկ է նշել, որ եկեղեցին գտնվում է Ադրբեջանի Մշակույթի նախարարության հաշվեկշռում:
Աղբյուրը՝ hraparak.am