«Փելես» թատրոնում կայացել է «Հարրի Փոթերը և Անիծյալ զավակը»-ի պրեմիերան. BBC

Լոնդոնի Ուեսթ Էնդի «Փելես» թատրոնում կայացել է «Հարրի Փոթերը և Անիծյալ զավակը» պիեսի՝ Ջոան Ռոուլինգի գերհանրաճանաչ զրուցավեպի շարունակության պրեմիերան, գրում է 168 ժամը՝ հղում անելով  BBC-ին:

Թատրոնի մոտ էր հավաքվել Հարրի Փոթերի մասին գրքերի և  ֆիլմերի երկրպագուների բազմությունը, որոնցից շատերը հագել էին վհուկների և կախարդների զգեստներ:

Պրեմիերայից առաջ Ռոուլինգը տեսաուղերձ է հղել նրանց, ում բախտը բերել է առաջինների թվում դիտելու ներկայացումը: Նա երկրպագուներին խնդրել է չհրապարակել իր պիեսեի սյուժեի մանրամասները:

«Հարրի Փոթերի» շարունակությունը նվիրված է չափահաս կախարդի կյանքին: Գործողությունը ծավալվում է «Հարրի Փոթերը եւ Մահվան պարգեւները» գրքի իրադարձություններից 19 տարի անց: Ըստ սյուժեի՝ Փոթերը մոտ 40 տարեկան է, նա ամուսնացած է և  աշխատում է մոգության նախարարությունում: Պիեսի հիմնական սյուժեն նվիրված է նրա դեռահաս որդու՝ Ալբուս Փոթերին եւ պատմում է այն մասին, թե նա ինչպես է գլուխ հանում ընտանեկան ժառանգության «ծանր բեռից»:

Հասակ առած Հարրիի դերը ներկայացման մեջ խաղում է 36-ամյա դերասան Ջեյմի Փարկերը:

 

Տարածել`
Share

You may also like...