Փարիզում ներկայացված է հայկական ձեռագրերը

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սեպտեմբեր 25-ին Փարիզի Insitut du Monde Arabe թանգարանում տեղի ունեցաւ «Քրիստոնէութեան Ծնունդը Միջին Արեւելքում» խորագրով ցուցահանդէս:
Բացման արարողութիւնը նախագահեց Ֆրանսիայի նախագահ տիար Էմմանուէլ Մակրոն եւ Լիբանանի նախագահ տիար Միշել Աուն:
Այս ցուցահանդէսին Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանը ուղարկել է 14-րդ դարի երկու ձեռագիր եւ խորանի 1798թ. վարագոյր:
Հայ Եկեղեցու կողմից բացման արարողութեանը մասնակցեցին Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վահան Եպս. Յովհաննիսեանը եւ Ս. Աթոռոյ դիւանապետ Հոգշ. Տ. Կորիւն Վրդ. Բաղդասարեանը:
Նախքան ցուցահանդէսի բացումը Հոգեւոր Հայրերը ծանօթացան ցուցահանդէսին: Ներկայ էր Ասորիների Պատրիարք Ամենապատիւ Տ. Եփրէմ II:
Ցուցահանդէսում անդրադարձ կար նաեւ Հայոց Ցեղասպանութեանը` նկարների միջոցով ներկայացնելով հայերի հաստատուելը Սիրիայում եւ Եգիպտոսում:

Լուսանկարները՝ Հ. Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed