Փարիզի Four Seasons Hotel George V հյուրանոցում կբացվի The Beatles-ին նվիրված լուսանկարների ցուցադրությունը

Փարիզի Four Seasons Hotel George V հյուրանոցում հունիսի 15-30-ը յուրօրինակ լուսանկարչական ցուցադրություն կանցկացվի՝ նվիրված THE BEATLES խմբին:

Ինչպես գրում է Euromag-ը՝ 1964-ին Փարիզ կատարած այցելության ժամանակ, որի ընթացքում համերգներ են տվել l’Olympia դահլիճում, լեգենդար խմբի երաժիշտները կանգ էին առել George V հյուրանոցում:

Լյուքս համարներից մեկում, որն զբաղեցրել էին երաժիշտները, դաշնամուր էր տեղադրվել, որպեսզի վերջիններս կարողանային փորձեր անել և երգեր գրել:

Հենց այդ դաշնամուրի շուրջ նստած Ջոն Լենոնն ու Փոլ Մաքքարթնին մի քանի րոպեի ընթացքում գրել են իրենց ապագա հիթերից մեկը: Լուսանկարիչ Հարի Բենսոնն, ով ճանապարհորդելիս է եղել խմբի հետ Ֆրանսիայում, այդ պահին սենյակում է եղել և տեսախցիկով հավերժացրել է հիթի ստեղծումը: Քիչ հետո Ջորջ Հարիսոնը նրան հայտնել է, որ ստեղծել են I Feel Fine երգը:

50 տարի անց Four Seasons Hotel George V հյուրանոցը հիշում է The Beatles-ին: Հյուրանոցում բացվել է Հարի Բենսոնի հայտնի լուսանկարների ցուցադրությունը՝ I Feel Fine խորագրի ներքո:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Փարիզի Four Seasons Hotel George V հյուրանոցում կբացվի The Beatles-ին նվիրված լուսանկարների ցուցադրությունը”

Leave a Reply

Your email address will not be published.