Փարիզի մասին Հեմինգուեյի հուշերն ամենաշատ վաճառվող գիրքն է դարձել Փարիզում

Այն բանից հետո, երբ մի քանի փարիզեցիներ «Բատակլան» թատրոնի մոտ ծաղիկների հետ միասին դրեցին նաեւ Էռնեստ Հեմինգուեյի «Փարիզը տոն է, որը միշտ քեզ հետ է» գրքի նմուշները, մի քանի օրում  Փարիզի գրախանութներում սպառվեցին գրքի բոլոր օրինակները, այս պահին այն հնարավոր չէ գտնել նույնիսկ Փարիզի գրադարաններում: Որոշ հրատարակչություններ ավելացրել են գրքի տպաքանակը, քանի որ խանութներից միայն այդ գիրքն են պահանջում:

Պետք է նշել, որ վերջին շաբաթվա ընթացքում ահաբեկչության վայրերում ամենաշատ հնչող երաժշտությունն է Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմի սաունդթրեքը, հայտնում է France Info-ն:

 

Տարածել`
Share

You may also like...