Փառատոն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

Մայիսի 29-ին և 30-ին,  ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ինչպես նաև մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կատարումներով հանդես կգան «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի մասնակիցները:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` «Մշակույթի գործիչների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը, ս. թ. մայիսի 28-31-ը կազմակերպել է  «Նոր անուններ» երաժտական փառատոնը, որը նվիրված է  Հայաստանի  Հանրապետության անկախության 25-ամյակին: Ծրագրի ղեկավարն է «Մշակույթի գործիչների ընկերակցություն»  հ/կ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը:

Այս անգամ փառատոնին կմասնակցեն ոչ Հայաստանից, այլև՝ ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Կորեայից, Կանադայից, Մալթայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից մինչև 18 տարեկան ավելի քան հինգ տասնյակ շնորհալի պատանիներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

Փառատոնի հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը տեղի կունենամայիսի 31-ին,  ժամը 18:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Փառատոնի մասնակիցների համար կազմակերպվել է մշակութային հետաքրքիր ծրագիր: Հայաստան ժամանած  պատանիները հնարավորություն ունեն այցելել տեսարժան վայրերն ու ծանոթանան Հայաստանի պատմությանը:

 

Տարածել`
Share

You may also like...