«Փախուստ բանտից» սերիալը վերադառնում է հեռուստաեթեր

Բազմաթիվ խոսակցություններից և տարածվող լուրերից հետո Fox հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ «Փախուստ բանտից» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը` սահմանափակ սերիաներով, պատրաստ է:
Ինչպես հայտնում է Variety-ն` Fox հեռուստաընկերության համանախագահն ու գործադիր տնօրենը լրագրողներին տեղեկացրել են, որ նոր սերիաներում գլխավոր դերերը կրկին կմարմնավորեն Ուենթվորթ Միլերն ու Դոմինիկ Փյորսելը: Հանդիսատեսը էկրաններին կտեսնի նաև նախորդ եթերաշրջանների դերասաններին: Նոր եթերաշրջանը բաղկացած է 10 սերիայից:
- Previous Ստրադիվարիուսի 35 տարի առաջ գողացված ջութակը հայտնաբերվել է ԱՄՆ-ում
- Next Վատիկանն առաջին անգամ կմասնակցի Վենետիկի կինոփառատոնին