Ցուցահանդես. Փոքրիկ Մոլորակը

Դինգո Թիմը՝ Կուրատոր Անժելիկա Մորոզովայի գլխավորությամբ, կազմակերպում է ցուցահանդես՝ Դինգո Փոքրիկ Մոլորակը խորագրով, որին մասնակցում են Մայրի կենտրոնի, Happy Houm մանկական կենտրոնի և Մուղդուսյան արվեստի կենտրոնի երեխաները:

Կցուցադրվեն երեխաների կողմից նկարված ավելի քան 50 աշխատանքներ՝ նվիրված շներին և այլ կենդանիների:

Ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենա սննդահավաք Դինգո ԹիմԻ խնամքի տակ գտնվող կենդանիների համար, ինչպես նաև ձագուկների որդեգրման տոն:
Եկեք ձեր երեխաների ու շունիկների հետ, դարձեք մասնիկը երեխաների փոքրիկ, կախարդական ու բարի մոլորակի:

 Ցուցահանդեսը տեղի կունենա Թումոյի այգում (Կիևյան կամրջի կողքի հատվածում), Հունիսի 5-ին, ժամը 17:00 – 20:00:
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed