Ցուցահանդես – վաճառք՝ նվիրաված Արցախին

panorama.am-ը գրում է՝ 

Օգոստոս ամսվա ընթացքում Հայաստանի Նկարիչների միությունում բացվելու է ցուցահանդես – վաճառք -նվիրաբերություն Արցախին: Panorama.am-ին միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ ներկայացվելու են ինչպես միության պահոցներում գտնվող աշխատանքներ, այնպես էլ միության  անդամները ներկայացնեն նոր աշխատանքներ: Յուրաքանչյուրը կարող է նվիրել   մեկական աշխատանք:

Հիշեցնենք, որ ստեղծագործական միությունն ապրիլյան պատերազմից հետո արդեն մեկ անգամ նման նախաձեռնությամբ հանդես եկել է. 1960-80 թվականների  ստեղծագործողների 80 լավագույն  աշխատանք հանվել էր վաճառքի: Կազմակերպիչները գործերն իրենց արժեքից բավականին  ցածր էին առաջարկում, որպեսզի հնարավորինս շատ վաճառվի, Արցախին օգնությունը շատ լինի: Վաճառվել էր 9 կտավ, ամբողջ հասույթը կազմել է 4 միլիոն դրամ, որը փոխանցվել էր Արցախի օգնության հաշվին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed