Ցեղասպանության 100-րդ տարելից. Ժնեւում Ազնավուրի հովանու ներքո դասական համերգ կանցկացվի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով «Ավետիս» շվեյցարա-հայկական մշակութային ասոցիացիան հոկտեմբերի 10-ին Ժնեւում համերգ է կազմակերպում՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի բարձր հովանու ներքո: Այս մասին գրում է «Nouvelles d’Arménie»պարբերականը:
Համերգի ընթացքում կհնչեն Անտոնիո Վիվալդիի ստեղծագործությունները: Ելույթ կունենան «Նեւշատելի մեներգիչներ» կամերային նվագախումբը՝ Սերգեյ Օստրովսկու ղեկավարությամբ, եւ Շուշան Սիրանոսյանի (ջութակ), Աստղիկ Սիրանոսյանի (թավջութակ) եւ Վարդուհի Խաչատրյանի (մեցցո-սոպրանո) մասնակցությամբ:
Վիվալդիի ստեղծագործություններում հաճախ են հանդիպում Հայաստանի կամ Տիգրան Մեծ արքայի թեմաները: Վենետիկ փոխադրվելուց հետո Վիվալդիի ընտանիքը բնակություն է հաստատել Արսենալ շրջանում, որտեղ նաեւ մեծ հայ համայնք էր ապրում: Այդ պատճառով կոմպոզիտորը ծնվել եւ մեծացել է հայկական շրջապատում:
- Previous Կենդանի նկարներ
- Next Երևանում մեկնարկում է «Գրական Տապան» փառատոնը. հրավիրվել են գրողներ 18 երկրից