Ցեղասպանության մասին պատմող «Ով է սպանել հայերին» եգիպտացի ռեժիսորի ֆիլմն արժանացել է բարձրագույն մրցանակի

Եգիպտական արտադրության 1915թ.   հայոց ջարդերի մասին պատմող  «Ով է սպանել հայերին» ֆիլմը   ամերիկյան  «Socially Relevant Films» կինոփառատնում  արժանացել է բարձրագույն մրցանակի: Նենք, որ կինոփառատոնը տեղի է ունեցել 2017թ. մարտի 15-22-ը` Նյու- Յորքում: Այս մասին հայտնում է voskanapat.info կայքը:

Սա առաջին վավերագրական ֆիլմն էր արաբերնով, որն առաջարվել էր «լավագույն վավերագարկան- խաղարկային» ֆիլմ անվանակարգում:

Ֆիլմի նկարհանումները տեղի ե ունեցել Եգիպտոսում, Լիբանանում և Հայաստանում, իսկ առաջնախաղը կայացել է Կիպրոսում` 2016թ. նոյեմբերին:

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորն է եգիպտացի Մուհամմադ Հանաֆին և հեռուստահաղորդավար-լրագրող Մարիամ Զարիֆը: Ֆիլմում օգտագործված է մեծ թվով փաստագրական, արխիվային նյութեր, լուսանկարներ, վկայություններ և հիշողությկուներ տարբեր մարդկանց կյանքից:

 

Աղբյուրը`menq.org

Տարածել`
Share

You may also like...