Ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրվել է 1915թ. նոր լուսանկարով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացնում է, որ մի քանի օր առաջ հավաքչական աշխատանքների արդյունքում հաջողվել է ձեռք բերել 1915 թ. արված անհայտ լուսանկարի բնօրինակը:

Նա նշել է, որ լուսանկարում Դիարբեքիր քաղաքի փողոցներում թափառող անօթևան հայ որբերն ու նրանց հաց տվող ավստրիացի զինվորականներն են:

«Այդ մասին է փաստում լուսանկարի վրա արված գերմաներեն գրությունը: Ամենայն հավանականությամբ լուսանկարն արվել է գերմանացի զինվորականների կողմից, քանի որ այն հայտնաբերվել է Գերմանիայում: Հիրավի լուսանկարչական բացառիկ մի նմուշ` Ցեղասպանության հետևանքների տեսարանով»,-գրել է Հայկ Դեմոյանը:

Տարածել`
Share

You may also like...