Ցեղասպանությանը նվիրված համերգի պատճառով Թուրքիան հրաժարվել է մասնակցել «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին

Թուրքիան կասեցրել է մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին վերջինիս կողմից Գերմանիայի Դրեզդեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի պատրաստած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգային նախագծին ցույց տված 200 մլն եվրոյի աջակցության պատճառով: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով  թուրքական «Haberturk» թերթի կայքին:

«Ստեղծագործ Եվրոպա»-ն 1 լրդ 460 մլն եվրո բյուջե ունեցող նախագիծ է, որն աջակցում է Եվրոպայում  2014-2020 թթ-ին իրականացվող մշակութային ձեռնարկներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերին աջակցելու համար:

Նշվում է, որ ապրիլ ամսին սկանդալ էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ  Թուրքիան պահանջել էր դադարեցնել Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբին տրվող աջակցությունը, քանի որ նվագախումբը մասնակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» երաժշտական նախագծին: Անկարան պահանջել էր նաև Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքից հեռացնել նախագծի մասին տեղեկությունը:

 

 Նյութի աղբյուրը՝  armedia.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed