Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին կցուցադրվի Հայոց ցեղասպանության թեմային առնչվող «Խոստումը» ֆիլմը

Հայոց ցեղասպանության թեմային առնչվող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է Survival Pictures կինոընկերությունը:

Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ «Խոստումը» կցուցադրվի սեպտեմբերի 11-ին`որպես փառատոնի հանգստյան օրերի ամենասպասված ֆիլմերից մեկը: Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերում ներկայացված են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը:

Համացանցում հայտնվել են ֆիլմի առաջին կադրերը:

Մայքլը համեստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս՝ բժշկություն ուսումնասիրելու համար: Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների մեջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց միջև: Երբ թուրքերը Առաջին աշխարհամարտի ժամանակ միանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը սկսում է ելք փնտրել փրկվելու համար:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed