Տոն կրքոտ կարմիրով. Կլաուդիա Կարդինալեն դարձել է Կանն կինոփառատոնի դեմքը

Այս տարի Կաննի 70-րդ կինոփառատոնի դեմքն է դարձել իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Ըստ աղբյուրի` կազմակերպիչները հայտարարել են, որ պաստառը ներկայացնում է իրադարձություն, որը խոստանում է «տոն կրքոտ կարմիրով և փայլող ոսկեգույնով»:
Դերասանուհին ասել է, որ իր համար մեծ պատիվ է և որ հիացած է ընտրված նկարով:
Կաննի պաստառները մշտապես մեծ հետաքրքրություն են առաջացնում: Տարբեր ժամանակներում պաստառներին հայտնվել են դերասաններ Ինգրիդ Բերգմանը, Մարչելլո Մաստրոյանին, Մերլին Մոնրոն և ուրիշներ:
Կարդինալեն մի քանի անգամ եղել է փառատոնում: Առաջին անգամ 1961 թվականին:
Աղբյուրը` panorama.am
- Previous Հայաստանը կներկայանա Կաննի կինոփառատոնին
- Next «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դաս ՆԱՄ-ում