Տոնական տրմադրություններով դեպի 20-ականներ. Gatsby Christmas Party Երևանում

Սիրելի՜ ընկերներ,

«Մենք Փրոդաքշն» և «Էլ Հոլդինգ» ընկերությունները առաջարկում է միանալ տարվա ամնեասպասված և ամենաօրիգինալ ոճային լուծումներով միջոցառմաներից մեկին:

Նախատեսվում է ամբողջ ժամանցային միջոցառումն անցկացնել 20-ական թթ-ի ոճով: Այս միջոցառումը թույլ կտա մեկ օրով վերադառնալ 20-ական թթ-ներ, որտեղ գրեթե ամեն ինչ իդեալական էր և շքեղ:

Հյուրերը և բոլոր ներկա գտնվողները պետք է ներկայանան նշված dress code-ով: Ակումբի սկզբնամասում կտեղադրվի մեր գործընկերների բաներներն ու լոգոները, իսկ ֆոտոստենդի տեսքը կհիշեցնի 20-ական թթ-ին բնորոշ ինտերիեր: Մեր լուսանկարիչը մանրակրկիտ լուսանկարելու է միջոցառման ընթացքն ու հյուրերին, որն անմիջապես կտեղադրվի նաև լավագույն ժամանցային կայքերում: Այս միջոցառմանը հրավիրվելու են Երևան քաղաքի ամենահայտնի ժամանցի սիրահարներն ու պարզապես ոճային մարդիկ: Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» նովելի հերոսների կերպարներն ու հագուստները ցայտուն և լավագույն կերպով ներկայացված են համանուն ֆիլմում, որը և դարձել է մեր ոգեշնչման աղբյուրը:  Միջոցառումը տեղի կունենա  դեկտեմբերի 23-ի, ժամը՝ 20:00

 

Դե ինչ,  հանդիպում ենք դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 20:00  Yerevan Plaza 7th floor, G. Lusavorich st. 9 հասցեում:

Հեռ.՝ (+374 41) 71 71 71, (+374 41) 49 49 49

Տարածել`
Share

You may also like...