Տոմսերի առցանց վաճառք՝ հանուն Այվազովսկու ցուցահանդեսի. ՏԱՍՍ

Տրետյակովյան պետական պատկերասրահը Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի առիթով պատմության մեջ առաջին անգամ  կիրառում է տոմսերի վաճառք կայքի միջոցով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան:

«Մենք հասկանում ենք, որ Այվազովսկին հայտնի նկարիչ է և ցուցահանդեսը մեծ ժողովրդականություն կվայելի, դրա համար էլ որոշել ենք  օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները» ,- ասել է նա:

Այժմ  պատկերասրահի կայքում կարելի է գնել տոմսեր, ցուցահանդեսի բացումը նախատեսված է հուլիսի 29-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը:

Ցուցահանդեսում ներկայացվելու է 120 կտավ, 55 գրաֆիկական աշխատանք, նաև նկարչի անձնական իրերը, օրինակ  անձնագիրը՝ բազմաթիվ վիզաներով:

Նախագծի կազմակեպիչները նշում են, որ ցուցադրության մեջ կներկայացվեն Այվազովսկու առավել նշանավոր կտավները: Առաջին անգամ ներկայացվելու է «Կովկասի ափերին» մեծածավալ կտավը:

Պատկերասրահի տնօրենն ակնկալում է, որ  ցուցահանդեսը կունենա մինչև 300 հազար այցելու:

Տարածել`
Share

You may also like...