Տնտեսագետ, շախմատիստ Արիանա Կաոիլին հաղթել է սպորտային պարերի միջազգային մրցույթում

 

Օրեր առաջ Դուբայում կայացած «Crown Cup» սպորտային պարերի միջազգային մրցույթում անվանի շախմատիստուհի Արիանա Կաոիլին և նրա պարընկերը 6 անվանակարգերում առաջին հորիզոնականը գրավեցին:  Նշենք, որ մրցույթում ներկայացվել են վալսի, տանգոյի, վիեննական վալսի, ֆոքստրոտի, քուիքստեփի պարեր:

«Ազատ ժամանակ, երբ ես չեմ աշխատում կամ շախմատ չեմ խաղում, կարդում եմ կամ պարում»,- ասում է Արիանան ու չարաճճի ժպիտը դեմքին՝ ավելացնում,- Բայց ավելի շատ՝ պարում:

Տնտեսագետ, շախմատիստ, «Ճամփորդ» թերթի ու հասարակական հիմնադրամի հիմնադիր, լեռնագնացության մեծ սիրահար Արիանա Կաոլիի կյանքում պարը կյանքի մեծագույն «սերերից» է:
«Պարահանդես 2014»-ում պարելուց հետո Արիանան սկսեց սպորտային պարերին ավելի լուրջ վերաբերվել:

Նշենք, որ Արինայի պարուհու գործունեոթւյունը կարելի է մատների վրա հաշվել,  սակայն, հաջողությունները վաղուց քանակով չեն չափվում:

2016 թվականին Վիեննայի սպորտային պարերի միջազգային մրցույթում Արիանան և նրա պարային զույգը՝ Արկադի Ատասունցովը, 5 ոսկե մեդալ են նվճաճել «International standard ballroom» անվանակարգում: Արկադին Հայաստանի լատինական պարերի  չեմպիոն է:

Աղբյուրը` champord.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed