Տխրում ենք, երբ սերը լքում է մեզ. Ռուզան Մելյան

«In Jerusalem, 2 years ago. Երուսաղեմ, Սուրբ Հարության Տաճարում, 2 տարի առաջ: ՖԲ-ն հիշեցրեց Սուրբ Ծննդյան նախօրեին: Երբ փոքր էի ինձ թվում էր, թե հոգևոր մարդիկ մշտապես մռայլ են: Ողջ էությամբ ընդվզում էի դրա դեմ: Ու հարց էի տալիս ինքս ինձ. մի՞թե Արարիչն ուզում է, որ մենք տխրենք: Ուխտագնացության ժամանակ ինձ հանդիպած հոգևոր սպասավորները փոխեցին իմ մանկական պատկերացումները: Ինձ հիացնում էր հոգևոր հայրերի կենսուրախությունը, ներքին ուժն ու խիզախությունը և այդ ուժի հետ զուգորդված բարությամբ լի խորաթափանց սերը, որ շռայլորեն փոխանցվում էր ինձ Սուրբ Հայրերի հայացքների միջոցով: Հիմա հասկանում եմ, որ մարդը ծնվում է երջանիկ լինելու համար: Սիրո մեջ մարդ երջանիկ է: Տխրում ենք, երբ սերը լքում է մեզ: Հիմա փորձում եմ սիրտս միշտ ուրախ պահել, որքան էլ որ դա դժվար է լինում երբեմն ինձ համար: Գուցե դա՞ է Սուրբ Ծննդյան և Հարության հավերժություն ավետող խորհուրդը»,- գրում է Ռուզան Մելյանն իր ֆեյսբուքյան էջում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed