«Տիտանիկ»-ի վերջին մենյուն ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ վաճառվել է 88.000$-ով

«Տիտանիկ»-ի առաջին կարգի ուղևորների մենյուն Նյու-Յորքում աճուրդի ժամանակ
վաճառվել է 88.000$-ով, որի մասին հայտարարել են ՛՛Lion Heart Autographs՛՛
աճուրդի տնից: Խորտակվող նավից փաստաթղթերն հաջողվել է փրկել բիզնեսմեն
Աբրահամ Լինկոլն Սոլոմոնին, ով այսպես կոչված «փրկամակույկ համար առաջին»-ի
հինգ ուղևորներից մեկն էր: Ըստ վկայության` խորտակվող «Տիտանիկ»-ի
ուղևորներից այդ փրկամակույկով փրկվել են միայն ամենահարուստ ուղևորները,
ինչի համար հետագայում վերջինիս կնքեցին «միլիոնատերերի նավակ» անվանումով:
Ինչպես արդեն հայտնի է, «Տիտանիկ»-ը խորտակվել է 1912թ ապրիլի 14-ին
սառցաբեկորին բախվելու հետևանքով: Աղետից զոհվել են ավելի քան 1500 մարդ, իսկ
փրկվել՝ մոտ 750-ը:
- Previous Հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգը
- Next Լեդի Գագան ճանաչվել է «Տարվա կին-2015»` ըստ Billboard ամսագրի