Տիգրան Համասյանը նվագելու է գյումրեցի անօթևանի տնակում փետրվարի 27-ին

Հայ երաժիշտ, Մոնքի անվան աշխարհահռչակ միջազգային ջազ մրցույթի հաղթող Տիգրան Համասյանն ի աջակցություն Գյումրու անօթևան ընտանիքների փետրվարի 27-ի ն հանդես կգա համերգով:

Այս մասին տեղեկանում ենք «Տիգրան Համասյանը նվագելու է գյումրեցի անօթևանի տնակում» անվանմամբ ֆեյսբուքյան էջից:

Համերգի ձևաչափը չափազանց յուրօրինակ կլինի, քանի որ այն տեղի կունենա հենց ժամանակավոր կացարաններից մեկում: Այս իրադարձությունը ամրապնդում է գաղափարը, որն օր օրի միավորում է հարյուրավոր մարդկանց:

Տարածել`
Share

You may also like...