Տիգրան Համասյանը Լոզանում համերգը կնվիրի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը հոկտեմբերի 13-ին ելույթ է ունենալու Լոզանի Մայր տաճարում: Ըստ letemps.ch-ի, համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մեր ընտանիքում քիչ էինք խոսում Ցեղասպանության մասին: Ես գիտեի, որ պապիկս ու տատիկս հանդիպել են որբանոցում, իսկ նրանց ծնողներին սպանել են: Խորհրդային տարիներին լռում էին այն ամենի մասին, ինչը վերաբերում էր ազգ հասկացությանը: Հիշում եմ, որ 14 տարեկանում արդեն գիտեի հայկական ավանդական երաժշտությունը»,- Համասյանի խոսքերն է մեջբերում շվեյցարական կայքը:

«Իմ երգչախմբի հետ գնացի Ստամբուլ: Ցանկանում էինք մեր երաժշտությունը տանել իր բնօրրան, իր օջախ: Մեր Luys i Luso երգացանկի բոլոր երգերը ծնվել են հայկական եկեղեցիներում, որոնք այսօր Թուրքիայի մաս են կազմում: Մենք նաեւ եղանք Կարսում, հոգեւոր տեսանկյունից մեզ համար ամեն ինչ հրաշալի էր, բայց ես տեսա մզկիթի վերածված կամ ավերված բազմաթիվ եկեղեցիներ: Ինձ հետ էր նաեւ կինս: Փոքր-ինչ վախենում էինք Կարս ուղեւորվելիս: Կարսում ես սպառնալիքներ ստացա թուրք ծայրահեղականների կողմից, ամենուր ինձ քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին հետեւում: Բայց մեր բոլոր համերգներին մեծ թվով մարդիկ էին գալիս»,- հավելել է նա:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Տիգրան Համասյանը Լոզանում համերգը կնվիրի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին”

Leave a Reply

Your email address will not be published.