Տիգրանակերտում ավարատվել են պեղումները

panorama.am-ը գրում է՝

Արցախի Տիգրանակերտում ավարտվել են 2016թ. պեղումները. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 14-ը շարունակվող պեղումների մոտավոր մակերեսը կազմել է 720 քառ. մետր, միջին խորությունը՝ 1,6մ:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը «Tigranakert» ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Արցախի Տիգրանակերտի 2016 թ. հնագիտական հետազոտության նախնական արդյունքները:

Տիգրանակերտի արշավախումբը 2005թ. վավերացրել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի մնացորդները և 2006 թ. ի վեր ընդարձակ հնագիտական պեղումներ է իրականացնում նրա տարածքում: Պեղումներով բացվել են քաղաքի անտիկ Ամրացված թաղամասի Միջնաբերդի վերին հատվածը, Միջնաբերդը թաղամասից բաժանող 83 մ երկարություն ունեցող պարիսպ-հենապատը, նույն թաղամասի հարավային պարիսպների մոտ 450 մ ձգվող ժայռափոր հիմքերը, հյուսիսային պարիսպների մինչև 5մ բարձրություն ունեցող և մոտ 285 մ ձգվող հատվածը, հարավ-արևելյան պարսպի նորահայտ մոտ 40 մ հատվածը, Կենտրոնական թաղամասի վաղքրիստոնեական Հրապարակը` զույգ եկեղեցիներով, խաչակիր մոնումենտալ կոթողի մնացորդներով և վաղքրիստոնեական տապանաբակով հանդերձ: Հայտնաբերվել և պեղվել են քաղաքի Անտիկ առաջին թաղամասը, Ժայռափոր հնձանը, Արքայական աղբյուրներին կից ջրավազանը: Մասնակիորեն պեղվել են անտիկ կարասային դամբարանադաշտերից մեկը (Արևելյան դամբարանադաշտ), 19-րդ դարում կառուցված Փոստային կայանի մնացորդները:  

Պեղումների արդյունքները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տարածել`
Share

You may also like...