Տեղի ունեցավ “Tricolor” Yerevan International Street Music Festival երաժշտական բացօթյա փառատոնը

Առաջին անգամ Հայաստանում փառատոնային նոր ձևաչափ, որին մասնակցեցին ոչ միայն Հայաստանի, այլև՝ արտերկրից ժամանց նվագախմբեր, մենակատարներ ու պարային խմբեր:

ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնակատարության շրջանակում՝ հուլիսի 4-ին՝ ժամը 20:30-ին, Ստեփան Շահումյանի անվան հրապարակում մեկնարկեց  “Tricolor” Yerevan International Street Music Festival երաժշտական խմբերի, նվագախմբերի և անհատ երաժիշների բացօթյա փառատոնը։

Հայաստանի և արտերկրից ժամանած տարբեր նվագախմբեր ելույթ ունեցան փառատոնի գալա-համերգին, իսկ մինչ այդ Երևանի բնակիչները հնարավորություն ունեցան վայելելու փողոցային երաժիշտների ելույթները`քաղաքի կենտրոնական փողոցներում և մետրոպոլիտենի կայաններում։ Երևանի բնակիչները հնարավորություն ունեին վայելել Մոսկվայից ժամանած «Երաժշտությունը մետրոյում» նախագծի փողոցային երաժիշտների ելույթները:

Բացի այս, հուլիսի 4-ին  և 5-ին «Երաժշտությունը մետրոյում» նախագծի անհատ երաժիշտները, նվագախմբերը մասնակցեցին նաև ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված ամենամյա տոնական քայլերթին:

Փառատոնի հիմադիրն է  «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Պավել Սարգսյանը:

“Tricolor” Yerevan International Street Music Festival երաժշտական խմբերի, նվագախմբերի և անհատ երաժիշների բացօթյա փառատոնը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնակատարության շրջանակում: Փառատոնը միտված է զարգացնելու Հայաստանում քայլերթային նվագախմբերի, փողոցային անհատ երաժիշտների մշակույթն ու նպաստելու երկրների միջև մշակութային երկխոսությանը:

Փառատոնի գալա- համերգի մասնակցեցին ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական նվագախումբը, Սասուն ազգային երգի-պարի համույթը,  ՀՀ Ոստիկանության փողային նվագախումբը, ՀՀ Ոստիկանության պատվո պահակախումբը, Joni’s Drums Studio դհոլահարների խումբը, Hi Music Band-ը, «Yerevan Drums»-ը թմբկահարուհիների խումբը և  Georgian Marching Band նվագախումբը:

Հուլիսի 4-ին և 5-ին  նախագծի անհատ երաժիշտները՝ «Գարնանային սրինգ» ընտանեկան համույթը, ջութակահար Սեմիբրատով Վլադիմիրը և ակորդեոնահար Յուրի Փաշալին, թավջութակահար Տիխոնով Վալենտինը և կիթառահար Max-ը ելույթ ունեցան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Բարեկամություն», «Զորավար Անդրանիկ», «Հանրապետության Հրապարակ» կայաններում:

Նշենք, որ պետական խորհրդանշանների տոնական օր սահմանելու նպատակն է` պետական խորհրդանշանների (Հայաստանի Հանրապետության զինանշան, Հայաստանի Հանրապետության դրոշ, Հայաստանի Հանրապետության օրհներգ) բովանդակության նպատակային պահպանումը և տարածումը, պետականության նկատմամբ հարգանքի արմատավորումը, քաղաքացիական հասարակության ձևավորումը, ազգային ինքնության պահպանումը, ազգային պետական խորհրդանիշների հանրահռչակման միջոցով սփյուռքում ապրող հայության ինքնության ամրապնդումը: Մինչ այդ խորհրդանշանների օրը նշվում էր հունիսի 15-ին, սակայն, քանի որ օրն աշխատանքային էր, իսկ ոչ աշխատանքային օրերի քանակը տարվա մեջ արդեն առավելագույնն էր, այդ պատճառով որոշվեց խորհրդանշանների տոնը նշել հենց Մայր օրենքի օրվա հետ:

Աղբյուրը`menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed