«Ամենայն հայոց երգի վեհափառը»  և  «Ամենայն հայոց բանաստեղծը». մատենագիտական նոր ժողովածու

«Ամենայն հայոց երգի վեհափառը» և «Ամենայն հայոց բանաստեղծը». տեղի ունեցավ Սամվել  Հարոյանի մատենագիտական գրքերի շնորհանդես–համերգ՝ նվիրված հայոց մեծերի՝ Կոմիտասի ու Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին:

Միջոցառմանը իրենց ներկայությամբ պատվեցին Պետական ակադեմիական երգչախումբ (ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան), «Հայ մյուզիք բենդ» վոկալ անսամբլ (ղեկավար՝ Վահե Հայրապետյան), «Բերդ» պարային անսամբլ (ղեկավար՝ Կարեն Գևորգյան),  Ռաիսա Մկրտչյանը, Վահան Արծրունին, Գևորգ Դաբաղյանը, Համլետ Գևորգյանը, Արսեն Ղազարյանը, 10-ամյա հրաշամանուկ-երգիչ Նարեկ Թովմասյանը, Արցախից՝ Հակոբ Բաբայանը և այլ մշակութային կոլեկտիվներ:

Հիշեցնենք, որ ժողովածուների  ստեղծմանը մասնակցել են լեզվաբան,  լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը/խմբագիր/,  թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը,  կոմիտասագետ Մարինե Մուշեղյանը և այլք:

Աղբյուրը՝ menq.org

Տարածել`
Share

You may also like...