Տեղի ունեցավ «Մենք մեր մասին» ամսագրի հատուկ թողարկման շնորհանդեսը

Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Մենք մեր մասին» մշակութային ամսագրի հատուկ թողարկման շնորհանդեսը: «Մենք մեր մասին» ամսագիրը շուրջ 11 տարվա պատմություն ունի: Իր երկարատև ու արդյունավետ գոյության ընթացքում ամսագիրը ձեռք է բերել ընթերցողների մեծ բանակ և հետևողականորեն հավատարիմ է մնացել իր հիմնական սկզբունքին` ներկայացնելու և արժևորելու մեր մշակույթը, արվեստը, պետական և ազգային խորհրդանշանները (www.menq.org):

Ամսագրի հատուկ թողարկումը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ հոբելյանական տարեդարձին: «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը և «Մենք մեր մասին» ամսագրի խմբագրությունը հրատարակեցին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ հոբելյանին նվիրված ամսագրի հատուկ թողարկում (176 էջաքանակով):

Ամսագիրը ամբողջությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 1990-2016 թվականների տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ իրադարձությունների ժամանակագրությունը: Վերջիններս ներկայացվել են մեկ կամ մի քանի լուսանկարի տեսքով և տեքստային հավելվածով (հայերեն և անգլերեն): Լուսանկարները ներկայացվել են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:

«Մենք մեր մասին» ամսագրի հատուկ թողարկման տպագրական ծախսերը համաֆինանսավորվել է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից: Տարեսկզբին ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարած ՀՀ անկախության 25 ամյա հոբելյանին նվիրված տպագրական նյութերի դրամաշնորհային մրցույթում «Մենք մեր մասին» ամսագիրը ճանաչվել է հաղթողնեից մեկը, որի շնորհիվ այն տարածվելու է նաև արտերկրում:

Շնորհանդեսը լուսանկարների տեսքով՝

1 2 3 5 6 723 118 10  4 13   24 14      26 2719 25

 

Տարածել`
Share

You may also like...