Տեղի ունեցավ «Կողոպտիչները» ֆիլմի պրեմիերան

Փետրվարի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Կողոպտիչները (Грабители) ֆիլմի պրեմիերան։
Նշենք, որ ֆիլմը` Կրասնոդարի երկրամասում նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմն էր, որը ստեղծվել է տեղի հայերի շնորհիվ: Ֆիլմի ցուցադրությունները կշարունակվեն փետրվարի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 28-ին:
Պրեմիերային ներկա էին ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար՝ Արայիկ Դավոյանը, գլխավոր պրոդյուսեր՝ Գարիկ Սահակյանը և դերասան` Վիտոր Տակզանովը:
Փետրվարի 23-ին ֆիլմի պրեմիերան տեղի կունեն Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում և փետրվարի 24-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» կինոթատրոնում, նշված կինոթատրոններում ցուցադրությունները կշարունակվեն մինչև փետրվարի 28-ը ներառյալ:
- Previous Հայ ժողովրդի գանձարանում ամենաթանկ գանձը հայերենն է. Հրանուշ Հակոբյան
- Next «Եվրատեսիլ-2018»-ում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը