Տեղի կունենա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի մամուլի ասուլիսը

Այսօր՝ օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին, ԱԿՈՒՄԲում (The Club, հասցե` Թումանյան 40) տեղի կունենա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի մամուլի ասուլիսը:

Մարզային ծրագրով մեկնարկած փառատոնի շրջանակում կազմակերպիչներն առաջին անգամ Երևանում կհանդիպեն լրագրողներին` ներկայացնելու առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող մշակութային ակտիվ ծրագրի ժամանակացույցը:

«Ֆրեսկո»-ի նախագահ Շահեն Նազարենկոյից բացի` ասուլիսին ներկա կլինեն նաև Փառատոնի 2 հիմնական միջազգային հյուրերը` Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանն ու իսրայելացի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը:

Հյուրերը կներկայացնեն նախորդ օրերին Հաղարծնի վանքային համալիրում անցկացված կինոճամբարի ընթացքն ու կխոսեն երևանյան ծրագրի 2 հիմնական ֆոտոցուցահանդեսների և վարպետության դասերի մասին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed