Տեղի է ունեցել «Հերոսների վերականգնողական քաղաքի» հողի օրհնության արարողությունը

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի ունեցավ «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնի հողի օրհնության արարողությունը։

Հերոսների ընտանիքի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի և Արցախյան վերջին պատերազմում զոհված Վարդան Ամալյանի անվան հուշատախտակների բացման արարողությունը:

Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ կատարվեց նախագծի առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը, իսկ պուրակում, ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների, կատարվեց ծառատունկ։

Միջոցառմանը ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Ազգանվեր այս գաղափարի՝ «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հեղինակը Սուրեն Արեենցն է (Սուրեն Հակոբնյան):

Տարածել`
Share

You may also like...