Տեղի է ունեցել «Հայկաշխարհ» արևմտահայերեն մանկապատանեկան կայքի շնորհանդեսը

Մայրենիի օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել նախարարության աջակցությամբ բացված «Հայկաշխարհ» արևմտահայերեն մանկապատանեկան կայքի (Armlands.com) շնորհանդեսը և «Իմ քաղցր լեզու» խորագրով շարադրությունների մրցույթի ամփոփումը:

Մայրենիի տոնի առթիվ նախարարը ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրել է ԵՊԲՀ «Ապագա բժիշկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Ս. Թորոսյանին, Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի տնօրեն Կ. Զատիկյանին, Միջազգային կրթական խորհրդի նախագահ Հ. Գևորգյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ա. Աբրահամյանին, Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումների ղեկավար Ա. Հերիքյանին, բ.գ.դ. պրոֆեսոր, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Ս. Դանիելյանին, բ.գ.դ. պրոֆեսոր Լ. Խաչատրյանին և այլոց:

 

Աղբյուր՝  ՀՀ սփյուռքի նախարարություն

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed