Տարիներ անց տղաները կրկին ապացուցեցին, որ լավագույնն են

Ինչպես արդեն հայտնել էինք  նոյեմբերի 12-ին Կրեմլում կայանալիք ՈՒՀԱ-ի  55–ամյա հոբելյանին նվիրված համերգ-մրցույթին մասնակցելու էր նաև Հայաստանը:

Մրցույթին ելույթ են ունեցել 1961-ից հանդիսատեսին ժպիտ ու ծիծաղ պարգեւող շոուի տարբեր տարիներին բեմ բարձրացած լավագույնները, այդ թվում՝ «Նոր հայեր» թիմը:

Նոր Հայերը ևս՝ ի դեմ Գարիկ Մարտիրոսյանի, Արմեն Պետրոսյանի, Գրիգոր Գասպարյանի, Տաշ Սարկիսյանի, Վարդան Զադոյանի, Արտյոմ Հակոբյանի, Կարեն Մանթաշյանի, Էդուարդ Մելքոնյանի, Ալեքսանդր Մնացականյանի մեծ պատասխանատվությամբ պատրաստվել իրենց ելույթին՝  չիմանալով, որ ոչ թե շոու, այլ մրցույթ է իրենց սպասվում՝ այնքան ծիծաղաշատ եւ հումորային ծրագիր են ներկայացրել, որ հենց նրանք էլ հաղթել են` ստանալով երեք գավաթներից մեկը:

«Այսօր իմացանք, որ ծրագիրը ուղղակի ելույթ չէ, այլ մրցույթ, բայց մենք այնուամենայնիվ հաղթեցինք: Հայե՛ր»,- Instagram-ում գրել է Արմեն Պետրոսյանը:

«Մենք արեցինք դա: Շնորհավակալություն Ալեքսանդր Մասլյակովին այս տոնի համար»,- իր հերթին գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան:

Նյութը՝ menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed